թիվ 3, 22 փետրվարի 2010թ. |
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 3 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի նիստի 22 փետրվարի 2010թ. ժ. 17:30 Մասնակցում էին` ԼՂՀ ՎՊԽ նախագահ Մ.Մինասյանը, ԼՂՀ ՎՊԽ անդամներ` Ի.Ավանեսյանը, Է. Բաբուրյանը: Հրավիրված էին` ԼՂՀ ԱՎԾ նախագահի տեղակալ Կ,Առուշանյանը, ԱՎԾ աշխատակազմի ղեկավար Լ.Հարությունյանը, ՆԱԾՎ բաժնի պետ Լ.Սողոմոնյանը, ՄՑԱՀՎ բաժնի պետի պաշտոնակատար Ա.Սահակյանը, ՎԱՄԻ բաժնի պետի պաշտոնակատար Ն.Իսրայելյանը: Օրակարգի նախագիծը բաղկացած է երեք հարցից. 1. Հաշվետվություն Երևան քաղաքում գործուղման ընթացքում կատարված աշխատանքների, բերված նյութերի և դրանց հիման վրա կատարվող առաջարկությունների մասին: Զեկուցողներ` Կ.Առուշանյան, Լ.Սողոմոնյան 2.ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալին խրախուսելու մասին: Զեկուցող` Մ.Մինասյան 3.Բնակչության կողմից հացի (հացաբուլկեղենի) սպառման ընտրանքային հետազոտության արդյունքները ամփոփելու մասին : Զեկուցող` Է.Բաբուրյան ԼՂՀ ՎՊԽ նախագահի կողմից ներկայացվեց խորհրդի նիստի օրակարգի նախագիծը, որը հաստատվեց ամբողջությամբ և միաձայն: /Քվեարկության արդյունքները-կողմ` 3, դեմ` 0, ձեռնպահ` 0/ Լսեցին` 1. Հաշվետվություն Երևան քաղաքում գործուղման ընթացքում կատարված աշխատանքների, բերված նյութերի և դրանց հիման վրա կատարվող առաջարկությունների մասին հարցը: Զեկուցողներ` Կ.Առուշանյան, Լ.Սողոմոնյան Որոշեցին` ընդունել ի գիտություն Երևան քաղաքում գործուղման ընթացքում կատարված աշխատանքների, բերված նյութերի և դրանց հիման վրա կատարվող առաջարկությունների մասին հաշվետվությունը և երկամսյա ժամկետ սահմանել ԼՂՀ ԱՎԾ նյութական արտադրության և ծառայությունների վիճակագրության բաժնի կողմից այդ առաջարկությունների ուղղությամբ կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես գալու համար: /անհատական/ /Քվեարկության արդյունքները-կողմ`3, դեմ` 0, ձեռնպահ` 0/ Լսեցին` 2.ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալին խրախուսելու մասին հարցը: Զեկուցող` Մ.Մինասյան Որոշեցին` Հաստատել ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալին խրախուսելու մասին որոշումը: /անհատական/ /Քվեարկության արդյունքները-կողմ`3, դեմ` 0, ձեռնպահ` 0/ Լսեցին` 3.Բնակչության կողմից հացի (հացաբուլկեղենի) սպառման ընտրանքային հետազոտության արդյունքները ամփոփելու մասին հարցը: Որոշեցին` ընդունել ի գիտություն Բնակչության կողմից հացի (հացաբուլկեղենի) սպառման ընտրանքային հետազոտության արդյունքները ամփոփելու մասին որոշումը: /արձանագրային/ /Քվեարկության արդյունքները-կողմ`3, դեմ` 0, ձեռնպահ` 0/ Նախագահ` Մ.ՄԻՆԱՍՅԱՆ Կազմեց` Ն.Իսրայելյան |