Հանրապետությունում 2014թ. հոկտեմբերի 27-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 52355.2 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 547956.7 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը` 10.5 ց:
Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է` Ասկերանի շրջանում հնձվել է 10409.2 հեկտար, կալսվել` 153273.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 14.7 ց, Հադրութի շրջանում հնձվել է 8474.5 հեկտար, կալսվել` 78365.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը` 9.2 ց, Մարտակերտի շրջանում հնձվել է 3869.6 հեկտար, կալսվել` 39557.6 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 10.2 ց, Մարտունու շրջանում հնձվել է 12423.2 հեկտար, կալսվել` 97872.1 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 7.9 ց, Շահումյանի շրջանում հնձվել է 131.7 հեկտար, կալսվել` 1610.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 12.2 ց, Շուշիի շրջանում` հնձվել է 156.0 հեկտար, կալսվել` 2799.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 17.9 ց, Քաշաթաղի շրջանում հնձվել է 16891.0 հեկտար, կալսվել` 174480.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 10.3 ց:
|