ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՌևՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՌևՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
07.02.2017

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2017թ. փետրվարի 1-ի  դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 116112.4 մլն դրամ, որոնք 2016թ. փետրվարի 1-ի համեմատ աճել են 45.9 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել են 2.3 տոկոսով: Վարկերի 0.6 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2016թ. փետրվարի 1-ի համեմատ նվազել են 32.0 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 5.9 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 65.9 տոկոսը, որոնք 2016թ. փետրվարի 1-ի համեմատ աճել են 49.1 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել են 0.6 տոկոսով:
2017թ. փետրվարի 1-ի  դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 75009.4 մլն դրամ, 2016թ. փետրվարի 1-ի համեմատ աճելով 11.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 0.6  տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 77.6 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 14.5 տոկոսը` ցպահանջ ավանդներ.ը, 7.9 տոկոսը` նպատակային ավանդները:

 

 


  • 2017 (48)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)