ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2017Թ. ՀՈՒՆՎԱՐԻՆ
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2017Թ. ՀՈՒՆՎԱՐԻՆ
07.02.2017

                                                                                                              (%)

 

2017թ. հունվարը

2016թ. դեկտեմբերի նկատմամբ

2016թ. հունվարի նկատմամբ

Սպառողական գների ինդեքս-ընդամենը

101.6

98.6

     այդ թվում՝

 

 

Սպառման ապրանքներ

102.6

98.8

Պարենային ապրանքներ

104.3

99.7

Ոգելից խմիչք, ծխախոտ

100.2

100.9

Ոչ պարենային ապրանքներ

99.5

96.3

Ծառայություններ

99.0

98.2

 
Սպառողական գներ:  2017թ. հունվարին 2016թ. դեկտեմբերի համեմատ ԼՂՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.6 տոկոս գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 4.3 տոկոս գնաճով : Նշված ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)  գներն աճել են 3.9 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գները և ծառայությունների սակագները նվազել են համապատասխանաբար 0.5 և 1.0 տոկոսով,:

 

Սպառողական գների հավելաճը 2007-2017թթ. հունվարին

(նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, %)

 

Ըստ դիտարկվող քաղաքների սպառողական գների ինդեքսը 2017թ. հունվարին 2016թ. դեկտեմբերի համեմատ կազմել է ք. Ստեփանակերտում ՝ 101.8 տոկոս, Ասկերանում` 102.2 տոկոս, Հադրութում՝ 101.2 տոկոս, Մարտակերտում և Բերձորում՝ 101.0 տոկոս,   Մարտունիում՝ 101.5 տոկոս, իսկ  Շուշիում՝ 100.9  տոկոս:
2017թ. հունվարին 2016թ. հունվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.6 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 99.8 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 96.3 տոկոս, ծառայությունների սակագներինը 98.2 տոկոս:

 

 


  • 2017 (48)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)