ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
07.09.2017

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2017թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 133967.8 մլն դրամ, որոնք 2016թ. սեպտեմբերի 1-ի նկատմամբ աճել են 34.3 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 1.5 տոկոսով: Վարկերի 0.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2016թ. սեպտեմբերի 1-ի նկատմամբ նվազել են 34.9 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ աճել են 1.3 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 59.1 տոկոսը, որոնք 2016թ. սեպտեմբերի 1-ի նկատմամբ աճել են 17.3 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`2.6 տոկոսով:
2017թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 96763.9 մլն դրամ և 2016թ. սեպտեմբերի 1-ի նկատմամբ աճել են 46.6 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`0.8 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 74.9 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 19.0 տոկոսը` ցպահանջ ավանդները, 6.1 տոկոսը` նպատակային ավանդները:

 

 


  • 2017 (48)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)