ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
05.10.2017

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 135881.4 մլն դրամ, որոնք 2016թ. հոկտեմբերի 1-ի նկատմամբ աճել են 34.9 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ` 1.4 տոկոսով: Վարկերի 0.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2016թ. հոկտեմբերի 1-ի նկատմամբ նվազել են 31.8 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 3.9 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 59.8 տոկոսը, որոնք 2016թ. հոկտեմբերի 1-ի նկատմամբ աճել են 17.8 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`2.6 տոկոսով:
 2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 98205.1 մլն դրամ և 2016թ. հոկտեմբերի 1-ի նկատմամբ աճել են 41.3 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`1.5 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 76.1 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 18.0 տոկոսը` ցպահանջ ավանդները, 5.9 տոկոսը` նպատակային ավանդները:


 

 


  • 2017 (48)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)