ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԵՐԿԻ ԵՎ ՑԱՆՔՍԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԵՐԿԻ ԵՎ ՑԱՆՔՍԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
06.11.2017

Հանրապետությունում, 2017թ. նոյեմբերի 6-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, աշնանացանի համար կատարվել է 49491.0 հա հերկ, որից ցանվել է հացահատիկ` 34428.4 հա(69.6 տոկոսը), որոնք նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել են համապատասխանաբար`59.4  տոկոսով և 4.4 անգամ:
Ըստ շրջանների աշնանացանի տվյալները հետևյալն են`
Ասկերանի շրջանում կատարվել է 7952.5 հա հերկ և 5951.5 հա ցանք, Հադրութի շրջանում`9313.0 հա հերկ և 6540.0 հա ցանք, Մարտակերտի շրջանում` 4768.0 հա հերկ և 3309.0 հա ցանք, Մարտունու շրջանում`11197.5  հա հերկ և 6376.9 հա ցանք, Շահումյանի շրջանում`124.0 հա հերկ և 124.0 հա ցանք, Շուշիի շրջանում`136.0 հա հերկ և 127.0 հա ցանք, Քաշաթաղի շրջանում`16000 հա հերկ և 12000 հա ցանք: