ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
07.12.2017

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2017թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 137529.8 մլն դրամ, որոնք 2016թ. դեկտեմբերի 1-ի նկատմամբ աճել են 28.5 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ` 0.2 տոկոսով: Վարկերի 0.4 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2016թ. դեկտեմբերի 1-ի նկատմամբ նվազել են 44.7 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 10.2 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 59.3 տոկոսը, որոնք 2016թ. դեկտեմբերի 1-ի նկատմամբ աճել են 8.5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ նվազել են 0.3 տոկոսով:
 2017թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 97589.5մլն դրամ և 2016թ. դեկտեմբերի 1-ի նկատմամբ աճել են 25.1 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ նվազել են 1.3 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 77.7 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 16.3 տոկոսը` ցպահանջ ավանդները, 6.0 տոկոսը` նպատակային ավանդները:

 

 


  • 2017 (48)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)