ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
05.05.2018
Ըստ ԱՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2018թ. ապրիլի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 153113.9 մլն դրամ, որոնք 2017թ մայիսի 1-ի համեմատությամբ աճել են 27.3 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ` 1.5  տոկոսով: Վարկերի 0.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2017թ. մայիսի 1-ի համեմատությամբ նվազել են 37.8 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ աճել են 18.1 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 55.1 տոկոսը, որոնք 2017թ. մայիսի 1-ի համեմատությամբ աճել են 3.1 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ նվազել են 0.1 տոկոսով: 
2018թ. մայիսի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 104344.4 մլն դրամ և 2017թ. մայիսի 1-ի համեմատությամբ աճել են 33.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`1.8 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 76.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 17.7 տոկոսը` ցպահանջ ավանդները, 6.0 տոկոսը` նպատակային ավանդները:
 
 


  • 2018 (35)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)