ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
06.09.2018
Ըստ ԱՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2018թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 157756.4 մլն դրամ, որոնք 2017թ սեպտեմբերի 1-ի համեմատությամբ աճել են 17.8 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ`1.0 տոկոսով: 
Վարկերի 0.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2017թ.  սեպտեմբերի 1-ի համեմատությամբ նվազել են 18.8 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ աճել են 22.9 տոկոսով:
Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 50.8 տոկոսը, որոնք 2017թ. սեպտեմբերի 1-ի համեմատությամբ աճել են 1.1 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ նվազել են 1.2 տոկոսով: 
2018թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 105180.8 մլն դրամ և 2017թ. սեպտեմբերի 1-ի համեմատությամբ աճել են 8.7 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`0.1 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 78.4 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 15.7 տոկոսը` ցպահանջ ավանդները, 5.9 տոկոսը` նպատակային ավանդները:
 
 


  • 2018 (35)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)