ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2018Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻն |
17.09.2018 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սպառողական գներ: 2018թ. օգոստոսին նախորդ ամսվա համեմատ ԱՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1 տոկոս գնանկում: Նշված ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նվազել են 0.4 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները` 0.1 տոկոսով, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0.3 տոկոսով: Սպառողական գների հավելաճը 2008-2018թթ. օգոստոսին (նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, %) ![]() Ըստ դիտարկվող քաղաքների սպառողական գների ինդեքսը 2018թ. օգոստոսին 2017թ. դեկտեմբերի համեմատ կազմել է ք. Ստեփանակերտում՝ 98.8 տոկոս, Ասկերանում և Հադրութում `98.2 տոկոս, Մարտակերտում՝ 97.6 տոկոս, Մարտունիում՝ 97.0 տոկոս, Շուշիում՝ 97.1 տոկոս, իսկ Բերձորում՝ 96.4 տոկոս: 2018թ. օգոստոսին 2017թ. օգոստոսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.3 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 103.7 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 102.0 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 99.4 տոկոս:
|