ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
26.12.2018
ԱՀ ազգային վիճակագրական  ծառայությունը հերթական  անգամ հրատարակել  է <<Պարենային ապահովությունը Արցախում >> վիճակագրական տեղեկագիրը` նպատակ  հետապնդելով  հանրությանը  պարենային  ապահովության  վերաբերյալ ամբողջական  ու համապարփակ   վիճակագրական տեղեկատվություն  ներկայացնել:
Պարենային ապահովության և անապահովության  սահմանումները կարևոր են , քանի որ պարենով ապահովվածության վերլուծության անցկացման հիմնական նպատակը հանդիսանում է ոչ այնքան համապատասխան (ադեկվատ) սնվող մարդկանց որոշումը , այլ ավելի շատ  բացահայտումը`թե ովքեր, որ տնային  տնտեսությունները և բնակչության որ խմբերը  չեն ստանում բավարար  քանակությամբ  սնունդ և ինչ պատճառներով:
Վերոնշյալ հարցերի պատասխանները հնարավորություն կտան ռազմավարություն մշակողներին գնահատել պարենային  ապահովության իրավիճակը հանրապետությունում, ինչպես նաև մշակել միջոցառումներ իրավիճակի բարելավման ուղղությամբ:
Տեղեկագրում պարենային անապահովության հիմնախնդիրները ներկայացված են հետևյալ կտրվածքով.
-սոցիալ-տնտեսական վիճակ, ինչը բնութագրում է պարենի առկայության, մատչելիության և օգտագործման (յուրացվելիության) իրավիճակը,
-գներ և գների ինդեքսներ, ինչը  բնորոշում է պարենամթերքի սպառողական  գների ու ինդեքսների  հատվածով տնային տնտեսությունների գնողունակությունը, իսկ գյուղատնտեսական արտադրության միջոցների գների մասով` արտադրության խթանումը,
-պարենի առկայություն, ինչը բնորոշում է պարենի ֆիզիկական առկայությունը երկրում, անկախ այն բանից, թե դրանք ստացվել են արտադրության, պահուստների փոփոխության կամ արտահանման/ներմուծման  ու մարդասիրական օգնության միջոցով:
Պարենի առկայության  վրա ազդող հիմնական գործոններ են գները, արտադրության և  առևտրի խթանումը, արտադրական  ենթակառուցվածքն ու բնակլիմայական պայմանները:
Տեղեկագրում ներկայացված են  ԱՀ  ազգային  պարենային հաշվեկշիռները  2016-2017թթ., որոնք հնարավորություն են ընձեռնում  գնահատել  երկրում անբավարար  սնուցման  հետ կապված ռիսկերը:
Պարենային  հաշվեկշռում  ապրանքախմբի կազմի  ընտրությունը  պայմանավորված է  Արցախում դրանց առավել լայն  սպառման հանգամանքով: Հաշվեկշռում ներկայացված է  յուրաքանչյուր ապրանքախմբի  ինքնաբավաության աստիճանը (արտահայտված տոկոսներով) , ինչը ցույց է տալիս Արցախում տվյալ ապրանքի նկատմամբ  պահանջարկի բավարարման  աստիճանը սեփական միջոցների հաշվին:
Այսպես,  2017թ. ինքնաբավության  բարձր ցուցանիշներ ունենք ցորենի (151.%), գարու (135.8%), եգիպտացորենի  (119.4%),  100 % -անոց  ցուցանիշ  արձանագրվել է  մրգի որոշ տեսակների, ընկուզապտուղների, հատապտուղների, հատիկաընդեղենային մշակաբույսերի և ոչխարի (այծի) մսի գնով:
Պարենային հաշվեկշռի   միջոցով հնարավոր է  նաև հաշվարկել  ներմուծումից կախվածության  աստիճանը , որն արտահայտում է տվյալ  ապրանքի նկատմամբ  երկրի պահանջարկի  բավարարման աստիճանը  ներմուծման հաշվին:
 
 


  • 2019 (48)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)