ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
11.01.2019
Ըստ ԱՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2019թ. հունվարի 1-ի դրությամբ իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 167354.1 մլն դրամ, 2018թ. հունվարի 1-ի համեմատությամբ ցուցանիշը աճել է 11.6 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ`  5.3 տոկոսով: 
Վարկերի 0.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, 2018թ.  հունվարի 1-ի համեմատությամբ  ցուցանիշը աճել է 15.9 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 11.3 տոկոսով:
Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 46.9 տոկոսը,2018թ. հունվարի 1-ի համեմատությամբ նվազել է 10.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ աճել է  5.4 տոկոսով: 
2019թ. հունվարի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 113741.2 մլն դրամ, 2018թ. հունվարի 1-ի համեմատությամբ ցուցանիշը աճել է 13.5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`3.0 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 78.2 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 16.4 տոկոսը` ցպահանջ ավանդները, 5.4 տոկոսը` նպատակային ավանդները:
 
 


  • 2019 (38)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)