ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԱՀ-ՈՒՄ` 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԱՀ-ՈՒՄ` 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ
29.01.2019

Արդյունաբերություն:  2018թ. հանրապետությունում թողարկվել է 120932.1 մլն դրամի արդյունաբերական արտադրանք` նախորդ տարվա նկատմամբ  արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 125.1 տոկոս:
Հաշվետու ժամանակաշրջանում արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ արդյունաբերության բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 57.2 տոկոս, մշակող արդյունաբերություն` 20.2 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 21.9 տոկոս, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` 0.7  տոկոս:
Գյուղատնտեսություն: 2018թ. հանրապետությունում ըստ վարչական ռեգիստրի տվյալների  իրացվել է 14618.9 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 42843.5 տոննա կաթ, 48058.4 հազ. հատ ձու: 2017թ նկատմամբ մսի և կաթի արտադրությունը նվազել են համապատասխանաբար` 5.2 և 1.4 տոկոսով, իսկ ձվի արտադրությունը աճել է 20 տոկոսով:
Շինարարություն: 2018թ. հանրապետությունում իրականացվել է 51271.6 մլն. դրամի շինարարարական աշխատանքներ` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճելով  8.9 տոկոսով:

 

 


  • 2019 (27)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)