ՀայերենРусскийEnglish

Վիճակագրական հաշվետվությունների ներկայացման ընթացակարգ

Հարգելի գործընկեր
     Սույն բաժնի նպատակն է պարզաբանել մի շարք հարցեր, որոնք վերաբերում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների (ռեսպոնդենտների) կողմից վիճակագրական տեղեկությունների ներկայացման ընթացակարգին:
     Համաձայն «Պետական վիճակագրության մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք), վիճակագրական տեղեկություններ տրամադրողներ են համարվում իրավաբանական անձինք, օտարերկրյա իրավաբանական անձանց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումները, անհատ ձեռնարկատերերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական մարմիններ չհանդիսացող պետական հիմնարկները և քաղաքացիները:
     Վիճակագրական տեղեկությունները ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016թ.-ի հունիսի 30-ի «Վիճակագրական տեղեկությունների հավաքագրման կարգը հաստատելու մասին»   թիվ 23-Ն որոշմամբ սահմանված կարգով (այսուհետ` Կարգ):
     Վիճակագրական հաշվետվությունների ձևերը կարող եք ստանալ Ձեր գործունեության իրականացման վայրի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (ԼՂՀ ԱՎԾ) համապատասխան տարածքային ստորաբաժանումից կամ կարող եք ներբեռնել սույն կայքից:
     Վիճակագրական հաշվետվությունները ներկայացվում են ըստ ռեսպոնդենտի գործունեության տեսակի: Ձեր գործունեության տեսակին համապատասխան վիճակագրական հաշվետվությունների համապատասխան ցանկն ընտրելու համար օգտվեք «Վիճակագրական հաշվետվությունների ձևեր» բաժնից:
     Վիճակագրական հաշվետվությունները ներկայացվում են դրանցում նշված ժամկետներում և պարբերականությամբ: Այն ռեսպոնդենտները, որոնք միաժամանակ գործունեություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարբեր շրջաններում, յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնում են տվյալ գործունեության գծով վիճակագրական տեղեկատվությունը (ցուցանիշները)` շրջանային բաշխվածությամբ:
     Վիճակագրական հաշվետվությունները կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով` ռեսպոնդենտի ընտրությամբ:
    Վիճակագրական հաշվետվությունը ներկայացվում է ռեսպոնդենտի գործունեության իրականացման վայրի ԼՂՀ ԱՎԾ համապատասխան տարածքային ստորաբաժանմանը կամ ուղարկվում է այդ ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով:

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ
    Վիճակագրական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ է լրացնել և Ձեր գործունեության վայրի ԼՂՀ ԱՎԾ տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով   ուղարկել հետևյալ ձևը (Ձև 4): Էլեկտրոնային նամակի «թեմա» (sսbject/тема) տողում անհրաժեշտ է նշել «Ձև 4» անվանումը: «Ձև 4»-ի ներկայացումից հետո կարող եք անցնել վիճակագրական հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացմանը:
     Ձեր գործունեության տեսակին համապատասխան հաշվետվությունները ներբեռնեք «Վիճակագրական հաշվետվությունների ձևեր» բաժնից:
     Յուրաքանչյուր լրացված վիճակագրական հաշվետվություն պետք է ստորագրվի էլեկտրոնային ստորագրությամբ (նույնականացման քարտի օգնությամբ) (տես տեսահոլովակը) և ուղարկվի Ձեր գործունեության վայրի ԼՂՀ ԱՎԾ համապատասխան ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով:
Յուրաքանչյուր վիճակագրական հաշվետվություն ուղարկվում է առանձին էլեկտրոնային նամակով:
էլեկտրոնային նամակի «թեմա» (sսbject/тема) տողում անհրաժեշտ է նշել կազմակերպության անվանումը (անհատ ձեռնակատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը, հաշվետվական ձևի կրճատ անվանումը, պարբերականությունը և հաշվետու ժամանակաշրջանը (օրինակ՝ ԱԱԱ ՍՊԸ, XXXXXXXX, Ձև թիվ 1-արտ ամսական):
Վիճակագրական հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացվում են www.stat-nkr.am պաշտոնական կայքէջում տեղադրված ձևաչափով (ֆորմատով): Ձևաչափի փոփոխություն կատարել չի թույլատրվում:
Էլեկտրոնային փոստով վիճակագրական հաշվետվությունների ներկայացումը արգելք չէ դրանք ռեսպոնդենտի ցանկությամբ առձեռն և փոստային եղանակով ներկայացման համար:

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԱՌՁԵՌՆ ԿԱՄ ՓՈՍՏՈՎ
    Վիճակագրական հաշվետվությունները կարող են ներկայացվել առձեռն կամ փոստային կապի միջոցով:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ
    Գործունեության ժամանակավոր դադարեցում նախատեսելու դեպքում ռեպոնդենտն իր գործունեության վայրի ԼՂՀ ԱՎԾ ստորաբաժանմանն է ներկայացնում հայտարարություն (Ձև 2): Նշված պահանջը վերաբերում է նաև գործունեության որևէ տեսակի դադարեցմանը: Էլեկտրոնային նամակի «թեմա» (sսbject/тема) տողում անհրաժեշտ է նշել «Ձև 2» անվանումը:
     Գործունեությունը կամ գործունեության տեսակը վերսկսելու դեպքում ռեսպոնդենտը պարտավոր է շարունակել ներկայացնել համապատասխան վիճակագրական փաստաթղթերը:
Գործունեության կամ գործունեության տեսակի դադարեցում նախատեսելու վերաբերյալ հայտարարությունը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
    Գործունեության իրականացման վայրի փոփոխության դեպքում ռեսպոնդենտը տեղեկացնում է գործունեության իրականացման վայրի փոփոխության մասին սահմանված ձևով (Ձև 3): Էլեկտրոնային նամակի «թեմա» (sսbject/тема) տողում անհրաժեշտ է նշել «Ձև 3» անվանումը:
     Գործունեության իրականացման վայրի փոփոխության մասին տեղեկատվությունը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով: