ՀայերենРусскийEnglish


2012

Հիգշաբթի 05 Ապրիլ 2012

Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2012թ. ապրիլի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 60480.8 մլն դրամ, 2011թ. ապրիլի 1-ի համեմատ աճել է 35.6 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.3 տոկոսով: Վարկերի 0.2 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 54.3 տոկոսը:

2012թ. ապրիլի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 42726.0 մլն դրամ, 2011թ. ապրիլի 1-ի համեմատ աճել է 12.5 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել է  2.6 տոկոսով:

Ավանդների 74.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 17.5 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.2 տոկոսը` նպատակային ավանդները:





Երեկշաբթի 20 Մարտ 2012

ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2012թ. ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ

Արդյունաբերություն: 2012թ. հունվար-փետրվարին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 6015.7 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2011թ. հունվար-փետրվարի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 100.1 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 25.2 տոկոս, մշակող արդյունաբերություն` 35.3 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում`  39.5 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 1492.3 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 32.9 տոկոսով:
2012թ. հունվար-փետրվարին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 5850.5  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 97.3 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է  5562  մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 1081.6 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2012թ. հունվար-փետրվարին հանրապետությունում իրացվել է 395.7 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 4510.5 տոննա կաթ, 3381.6 հազ. հատ  ձու:
Շինարարություն: 2012թ. հունվար-փետրվարին հանրապետությունում իրականացվել է 3026.8 մլն դրամի շինարարություն`  2011թ. հունվար-փետրվարի 2928.2 մլն դրամի փոխարեն:

 


ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ  ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ





Երեկշաբթի 21 Փետրվար 2012

ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2012թ. ՀՈՒՆՎԱՐԻՆ

Արդյունաբերություն: 2012թ. հունվարին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 2902.7 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2011թ. հունվարի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է  96.8 տոկոս:

Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 25.5 տոկոս, մշակող արդյունաբերություն` 34.9 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում`  39.6 տոկոս:

 Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 756.6 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 49.6 տոկոսով:

 2012թ. հունվարին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 2790.9  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 96.1 տոկոս:

Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 5474 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 530.3 հազ.դրամ:

Գյուղատնտեսություն: 2012թ. հունվարին հանրապետությունում իրացվել է 208.8 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 2020.5 տոննա կաթ, 1685.9 հազ. հատ  ձու:

Շինարարություն: 2012թ. հունվարին հանրապետությունում իրականացվել է 341.5 մլն դրամի շինարարություն`  2011թ. համապատասխան ժամանակահատվածի 483.6 մլն դրամի փոխարեն:

 

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ  ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ 





Հիգշաբթի 12 Հունվար 2012

Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2012թ. հունվարի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 59617.5 մլն դրամ, 2011թ. հունվարի 1-ի համեմատ աճել է 40.2 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 5.4 տոկոսով: Վարկերի 0.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 54.7 տոկոսը:
2012թ. հունվարի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 41182.9 մլն դրամ, 2011թ. հունվարի 1-ի համեմատ աճել է 19.5 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 1.4 տոկոսով:
Ավանդների 70.7տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 21.1 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.2 տոկոսը` նպատակային ավանդները:




Էջ 2 / 2
<< Առաջին < Նախորդ 1 2 Հաջորդ > Վերջին >>