ՀայերենРусскийEnglish

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՌԵՍՊՈՆԴԵՆՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ (COVID-19)

ՀԱՐԳԵԼԻ ՌԵՍՊՈՆԴԵՆՏ

(վիճակագրական տեղեկատվություն ներկայացնող)

 

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նկատառումներից ելնելով՝ Ազգային վիճակագրական ծառայությունը (այսուհետ՝ ԱՎԾ) «2020 թվականի վիճակագրական աշխատանքների ծրագրով» նախատեսված աշխատանքները ժամանակին իրականացնելու նպատակով առաջարկում է ընդլայնել վիճակագրական փաստաթղթերի ներկայացման հեռավար գործիքների կիրառումը, այն է՝ էլեկտրոնային եղանակով դրանց ներկայացումը ԱՎԾ, ինչը կնվազեցնի ռեսպոնդենտների հնարավոր ֆիզիկական շփումները ԱՎԾ աշխատակիցների և այլ անձանց միջև:

Պայմանավորված վերոգրյալով տեղեկացվում է, որ էլեկտրոնային եղանակով վիճակագրական փաստաթղթերը ԱՎԾ կարող եք ներկայացնել Ձեր գործունեության վայրի Ստեփանակերտ քաղաքի/շրջանային բաժին էլեկտրոնային փոստի հասցեով (տես՝ http://stat-nkr.am/hy/component/content/article/719-2017-06-22-06-22-16), ինչի համար անհրաժեշտ է օգտվել «Վիճակագրական փաստաթղթերի ներկայացման ընթացակարգից» (տես՝ http://stat-nkr.am/hy/2017-02-14-03-58-56):

էլեկտրոնային եղանակով վիճակագրական փաստաթղթերի ներկայացման անհնարինության պարագայում դրանք առձեռն ԱՎԾ ներկայացնելու դեպքում խնդրում ենք կիրառել պաշտպանիչ միջոցներ (դիմակ, ձեռնոց և այլն):