ՀայերենРусскийEnglish

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՎԾ-ՈՒՄ

 

2018թ. դեկտեմբերի 26-ին ԱՀ ԱՎԾ նախագահի մոտ կայացել է խորհրդակցություն՝ ԱՀ ազգային վիճակագրական ծառայության  խորհրդի անդամների, ԱՀ ԱՎԾ  աշխատակազմի կառուցվածքային և տարածքային բաժինների պետերի մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են տարածքային ստորաբաժանումների բաժինների պետերի հաշվետվությունները պետական վիճակագրական աշխատանքների կատարման մասին: Քննարկվել է 2019թ. պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի նախագիծը, անդրադարձ կատարվել  2019 թ. նախատեսված հետազոտությունների և ուսումնասիրությունների ժամկետներին ու մեթոդաբանությանը: 2020թ. Արցախում ԳՀՀ-ի անցկացմանը նաախապատրաստվելու նպատակով, 2019թ. անց է կացվելու ԳՀՀ փորձնական հետազոտություն, որի ժամկետների, տեղի և գործիքակազմի մասին տրվել են մանրամասն պարզաբանումներ: Քննարկվել է վիճակագրական տվյալների մշակման համակարգչային փաթեթների գործարկման հետագա քայլերը: 
ԱՎԾ տարածքային բաժինները հնարավորություն ունեցան խոսելու նաև առկա խնդիրների, ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածության ու համայնքների հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման մասին: