Մայիս 2012 |
| 2012թ. հունվար-մարտին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 27,4մլրդ դրամ` 2011թ. հունվար-մարտի 23,6մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 8.4տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 7.1տոկոս: 2012թ. հունվար-մարտին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 188.7հազ. դրամ, 485.8ԱՄՆ դոլար կամ 370.3Եվրո: ՀՆԱ-ի իրական աճի վրա դրական ազդեցություն են ունեցել և ապրանքների, և ծառայությունների արտադրության ոլորտները` համապատասխանաբար 6.7 և 12.9 տոկոս: ՀՆԱ-ի արձանագրված 8.4 տոկոս հավելաճի տեմպի 5.1 տոկոսային կետն ապահովել է ֆինանսներ և վարկը, 1.4-ը` շինարարությունը, 1.2-ը` կապը, 0.7-ը` կառավարում և պաշտպանությունը: |
Read More...
| |
| ԼՂՀ պետական վիճակագրական աշխատանքների 2012թ. ծրագրի շրջանակում ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության վճարային հաշվեկշիռը 2011թ.՚ վիճակագրական ժողովածուն:
Երկրի վճարային հաշվեկշիռը վիճակագրական հաշվետվություն է, որում համակարգված տեսքով արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում պետության արտաքին տնտեսական գործառնություններն այլ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ: Վճարային հաշվեկշիռը արտահայտում է երկրի հաշվեկշռվածության վիճակը, որն իր հերթին ազդում է ներքին հաշվեկշռվածության և տնտեսության կայունության վրա:
ԼՂՀ վճարային հաշվեկշռի կազմման համար հիմք են հանդիսացել ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունից ստացված ապրանքների ներմուծման և արտահանման, տնտեսավարող սուբյեկտներից, բանկային համակարգից և այլ պետական մարմիններից ստացված տվյալները, կիրառվել են Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից մշակված մեթոդաբանական սկզբունքները: |
Read More...
| |
| "Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդյունաբերությունը" վիճակագրական ժողովածուն կազմվել է հավաքագրված վիճակագրական հաշվետվությունների և իրականացված դիտարկումների տվյալների հիման վրա: Այն բովանդակում է տեղեկություններ 2011թ,ԼՂՀ արդյունաբերության մասին,ցուցանիշների դինամիկան դիտարկելու նպատակով տվյալները ներկայացված են վերջին հինգ տարվա կտրվածքով: 2011թ, հանրապետությունում,փաստացի գներով,թողարկվել է 45,8մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք:2010թ, նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 100.8 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալի վրա մեծ ազդեցություն է ունեցել մշակող արդյունաբերությունը, որի ծավալի աճը 21.5 տոկոսով ապահովել է ամբողջ արդյունաբերական արտադրանքի ծավալի աճի 6.8 տոկոսային կետը;Այդպիսի ազդեցությունը պայմանավորված է նաև ընդհանուր արտադրության ծավալի մեջ մեծ տեսակարար կշռով, որը կազմել է2011թ, 37.8 տոկոս ( 2010թ,33.1 տոկոս);2011թ,նախորդ տարվա համեմատ արտադրության ծավալների աճ է նկատվել նաև էլեկտրաէներգիայի,գազի,ջրի արտադրության և բաշխման ոլորտում`5.6 տոկոսով,հանքագործական արտադրությունում արձանագրվել է նվազում 14.9 տոկոսով: Տարածքային կտրվածքով նախորդ տարվա նկատմամբ արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալն ավելացել է Ստեփանակերտ քաղաքում և բոլոր շրջաններում, բացի Մարտակերտի շրջանից, որտեղ գրանցվել է արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների նվազում 13,2 տոկոսով: |
Read More...
| |
| Հանրապետությունում 2012թ. մայիսի 14-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 9631.6 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 5295.2 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների կատարված գարնանացանը թվերով հետևյալն է` Ասկերանի շրջանում` 3620.3 հա, Հադրութի շրջանում` 1116.0 հա, Մարտակերտի շրջանում` 1390.9 հա, Մարտունու շրջանում` 1572.6 հա, Շահումյանի շրջանում` 42.6 հա, Շուշիի շրջանում` 80.7 հա և Քաշաթաղի շրջանում` 1808.5 հա:
Կատարված գարնանացանի 6269.0 հա-ը կազմել են հացահատիկային(ներառյալ եգիպտացորեն) մշակաբույսերի, 578.0 հա-ը` հնդկացորենի, 163.0 հա-ը` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 739.9 հա-ը` կարտոֆիլի, 440.4 հա-ը` բանջարեղենի, 186.0 հա-ը բոստան-պարենայինի, 859.0 հա-ը տեխնիկական և 396.3 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները: |
| |
| 2012թ. ապրիլ ամսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցվել է 191 ծնունդ և 126 մահ, բնակչության բնական աճը կազմել է 65 մարդ:
2012թ. ապրիլ ամսում հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 89, ամուսնալուծությունների թիվը` 13:
2012թ. ապրիլ ամսում ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը (առանց ներքին միգրացիայի) կազմել է 81, իսկ մեկնողների թվաքանակը` 51 մարդ:
|
| |
|