Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2014թ. փետրվարի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 97091.0մլն դրամ, որոնք 2013թ. փետրվարի 1-ի համեմատ աճել են 27.3 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 17.2 տոկոսով: Վարկերի 0.8 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 57.3 տոկոսը, որոնք 2013թ. փետրվարի 1-ի համեմատ աճել են 25.7 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 22.3 տոկոսով:
2014թ. փետրվարի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 70478.4 մլն դրամ, 2013թ. փետրվարի 1-ի համեմատ աճելով 39.1 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 26.1 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 76.4 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 17.5 տոկոսը` ցպահանջ ավանդները, 6.1 տոկոսը` նպատակային ավանդները: |